7460 դիտում
23:27 14-06-2018
Ստամբուլում առկա փաստաթղթերը լեփ լեցուն են ծածկագրերով. Թաներ Աքչամ
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը կարծում է՝ Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, բայց դրա համար պետք է գտնի այլ տարբերակ, քան առկա փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնելը: «[url=https://armenpress.am/arm/news/937561.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Աքչամը նման կարծիք հայտնեց Հայաստանում «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջոցառմանն իր ելույթում:
«Ես մոտ 6-7 ամիս եմ անցկացրել օսմանյան արխիվներում: Բոլոր փաստաթղթերը լեփ-լեցուն են եղել ծածկագրերով: Շատ բառեր՝ արտաքսել, իմ եղբայրը, հայեր և այլն, ծածկագրված են եղել: Սակայն Օսմանյան կայսրությունը փոխել է ծածկագրման համակարգն ամեն տարի: Ուստի պետք էր նույն ամսվա ընթացքում դիտարկել փաստաթղթերը՝ ծածկագրերը հասկանալու համար: Այն, ինչ ես բացահայտեցի, ապշեցուցիչ էր»,-ասաց Թաներ Աքչամը:
Օսմանյան կայսրության այդ արխիվը կարելի է տեսնել Ստամբուլում: Աքչամը փաստում է՝ սակայն այդ փաստաթղթերն արխիվում են դրվել միայն 2012-ից հետո: Ուստի հետազոտողի համար հեշտ չէր ավելի վաղ բացահայտել դա:
«Նրանք չեն կարող այդ փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնել: Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա համար այլ տարբերակ պետք է գտնի»,-եզրափակեց Աքչամը:
Նմանատիպ նյութեր
1788 դիտում
09:03 27-03-2014
Մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով․ ՀԺ
Այս բաժնից
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք