211652_close_icon
views-count6178 դիտում article-date 09:08 15-06-2018

Հակահեղափոխությունն՝ ՊԵԿ-ում. հա­մակարգ են վերադառնում կոռումպացվածի համբավ ունեցողերը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկու­թյունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հա­կահեղափոխություն է եղել: Հա­մակարգ են վերադառնում նախ­կինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները: 2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփո­խությունների արդյունքում տե­ղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում: Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվ­տանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխա­տանքից ազատվեցին վարչու­թյունների և բաժնի պետեր, ինչ­պես նաև շարքային աշխատա­կիցներ: Հիմա նրանք հերթով վերականգնվում են ՊԵԿ-ում, որովհետև երկրում տեղի է ու­նեցել թավշյա հեղափոխություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր