18050 դիտում
10:13 15-06-2018
Գազի սակագինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ գին ենք ուզում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երկօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը, RT-ին տված հարցազրույցում անդրադառնալով մի շարք քաղաքական հարցերի, պատասխանել է նաև գազի սակագնի մտահոգիչ հարցին։ Ըստ armtimes.com-ի՝ լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, ապա խնդրել է պարզաբանել այդ մասին վարչապետի դիրքորոշումը։
Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, բանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը՝ երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի։ Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում։ Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ՝ հաջողություն կգրանցենք»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31957 դիտում
09:09 31-03-2022
Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում, որ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»