15098 դիտում
23:12 15-06-2018
Վահան Քերոբյանը ներողություն է խնդրում իր գրառման համար. «Անհարկի աղմուկ եմ բարձրացրել»
Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Կառավարության որոշումը սխալ եմ հասկացել, ինչի համար ներողություն եմ խնդրում կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Menu.am-ի հիմնադիր Վարդան Քերոբյանը։
Նա նշեց, որ ընդունում է, որ սխալ է հասկացել այսօր Կառավարության որոշումը և անհարկի «աղմուկ բարձրացրել»:
«Մի քանի անգամ Կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը»,- ասաց նա:
Վահան Սերոբյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Կառավարությունից կապվել են իր հետ և պարզաբանել որոշումը: Նրա խոսքով, շատ բարձր մակարդակով մի քանի հոգի՝ նախարարներ և ավելի բարձր պաշտոնյաներ, կապվել են իր հետ և փորձել են հասկանալ, թե որն է իր մտավախությունը: «Հիմա ես պետք է ներողություն խնդրեմ Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել․ Կառավարության այսօրվա կայացրած որոշումն իրականում վերաբերել է նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորների առաջարկը, որպեսզի չեղարկվի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը»,- ասաց նա՝ ներողություն խնդրելով աղմուկ բարձրացնելու համար:
«Ես այսպիսի արձագանք կերազեի տեսնել նախորդ կառավարության գործունեության ընթացքում: Ուստի շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բացատրության համար»,- ասաց նա, նշելով, որ ներկայիս կառավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վ. Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ չեն պատրաստվում ստորանալ կամ ստվերանալ այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անեն մեր երկրում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
23:44 15-11-2024
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի օրակարգում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը
997 դիտում
23:27 15-11-2024
Շուխոնց ավետարանը նվիրաբերվել է Զինվորի տանը
1300 դիտում
22:49 15-11-2024
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին