211652_close_icon
views-count583 դիտում article-date 10:23 17-11-2024

Հրդեհ՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել են վառելանյութ հանդիսացող փայտի թեփ և կենցաղային իրեր. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Պարոնյան փողոցի թիվ 67 հասցեում ավտոտնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկներ Սմբատ Կնյազյանն ու Գարիկ Մեսրոպյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են կրակը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Շինությունն էլ պատկանում է նույն գյուղի բնակիչ 42-ամյա Խորեն Հ.-ին։

Այրվել են վառելանյութ հանդիսացող փայտի թեփ, կենցաղային իրեր։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր