14041 դիտում
09:53 16-06-2018
ՊՆ-ում չարաշահումների պատմությունը բացահայտվել է 2017-ին, դեռևս Սերժ Սարգսյանի օրոք․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության ՀՀ ՊՆ-ում 2014-2017 թվականների ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:
Հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի շրջանակներում նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռևս տարիներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը և խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
14950 դիտում
20:20 28-02-2020
Bac tv. Սերժ Սարգսյանի օրոք կարված քրեական գործը չի կարճվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»