3881 դիտում
10:13 16-06-2018
ԵԿՄ վարչության անդամ Մխիթար Հարությունյանն անդրադառնում է Ազատամարտիկների դաշինքի՝ ԵԿՄ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին
Արցախյան պատերազմին «Ալաշկերտ» ջոկատի կազմով մասնակցած ազատամարտիկ, նախկին ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Մխիթար Հարությունյանն անդրադառնում է Ազատամարտիկների դաշինքի՝ ԵԿՄ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
- [b]Ազատամարտիկների դաշինքը հայտարարում է, որ Երկրապահն օգտագործվել է որպես բութ գործիք: Իսկապե՞ս:[/b]
-Աստվածաշնչում ասվում է՝ քո աչքի գերանը թողած եղբորդ աչքի փուշը մի հանիր կամ եղբորդ աչքի փուշը գերանով մի հանիր:
Մեծ հաշվով ամոթ է, որ կռված տղերքը նորից քայքայիչ ցենզով հրապարակախոսեն, նամանավանդ նոր իրականության պայմաններում: Կարծում եմ, կարելի է, չէ՞ գոնե երկրում տեղի ունեցող փոփոխությունների իներցիայի հաշվին, մի քիչ փոխվել:
- [b]Ասում են՝ Մանվել Գրիգորյանը Սպարապետից հետո ԵԿՄ ղեկավար ընտրվել է կեղծիքներով:[/b]
-Նկատառված համագումարին Մանվել Գրիգորյանը եղել է վարչության նախագահի միակ թեկնածու: Այդ մասին հիմա, նման ձևով խոսելը նախ վիրավորում է այդժամյա համագումարի մասնաիցներին և վարչության անդամներին, որը ստիպում է է ասել, իսկ ինչու այդ ժամանակ չէիք արտահայտվում: Եթե համարենք, որ այն ժամանակ վախենում էիք, իսկ հիմա ոչ՝ Արդարացի չէ, ազնիվ չէ:
-[b] Որքանո՞վ է հավաստի, որ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ն վերածել է 5-րդ բրիգադ ստորաբաժանման:[/b]
-Հեռվից ամեն բան, նույնիսկ մի փոքր բլուր կամ մի մեծ սար իրեն իրական չափերից շատ ավելի տարբեր է երևում: ԵԿՄ-ն դռները բաց կառույց է, առավել ևս կռված տղաների կամ ջոկատների համար: Այո, կա մի ճշմարտություն. Կան կռված տղաներ կամ ջոկատներ, որոնք ԵԿՄ-ում չեն . Իհարկե ցավալի է, ավելի մեղմ ասած վատ է, որ դա այդպես է: Այո, քաղաքականությունը շատ արժանավոր երկրապահների դրդեց, նույնիսկ կասեի՝ ստիպեց, լքել ԵԿՄ-ն: Նրանք հեռացան կամավոր, եթե կային ստիպողներ, հաստատ ոչ ԵԿմ կառույցի ներսից: Բայց միևնույն է, ես համարում եմ, որ Երկրապահը սուրբ հասկացողություն է: Եվ բոլոր կռված տղաները, անկախ նրանից՝ ԵԿՄ-ի կազմում են, թե ոչ, իրար նկատմամբ պետք է եղբայրաբար վերաբերվեն:
Նմանատիպ նյութեր
102376 դիտում
16:52 22-05-2018
ԵԿՄ-ն արձագանքել է Մանվել Գրիգորյանի հասցեին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի հնչեցրած մեղադրանքներին
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
988 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
643 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը