211652_close_icon
views-count4470 դիտում article-date 16:39 12-08-2015

Երևանի քաղաքապետարանը արձագանքում է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը

Հարգելի խմբագրություն, Ձեր կայքում 10.08.2015թ. տեղադրված «Երևանում ուժային կառույցի առեղծվածային ո՞ր պաշտոնյան է հովանավորում լայնամասշտաբ ապօրինություններին, ե՞րբ է վերջ դրվելու բնակիչների նկատմամբ տեռորին» վերնագրով հրապարակման առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/3 հասցեում քարե պարսպի կառուցման համար Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ դեռևս 20.01.2012թ. համաձայնեցվել է հ.25/01-Հ-16 նախագիծն ու կառուցապատող Վարդան Հովնիկյանին 25.01.2012թ. տրվել է հ.02 շինարարության թույլտվությունը, որի հիման վրա 2012 թվականին իրականացվել է նախատեսվող պարսպի հիմքի փոսորակի փորման աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/1 հասցեի բնակիչների անհամաձայնությունները, ինչպես նաև Աղբյուր Սերոբ փողոցի հ.հ.52/1 և 52/3 հասցեների հողամասերի սահմանանիշերի ճշգրտման անհրաժեշտությունը, նշված նախագծով նախատեսված շինարարական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի կողմից կասեցվել են, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի՝ 20.07.2012թ. ընդունված թիվ 253 որոշմամբ անվավեր է ճանաչվել վերոհիշյալ շինարարության թույլտվությունը։ Բացի այդ՝ Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/3 հասցեի հողամասի սահմաններում Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/7 հասցեի սեփականատեր Կարապետ Կարապետյանի կողմից, 2015 թվականի հուլիս ամսին փաստացի իրականացվել է նախկինում այդ մուտքի աստիճանավանդակի վերանորոգման աշխատանքներ՝ մասնավորապես գոյություն ունեցող մուտքի մոտեցման համար անհրաժեշտ աստիճանավանդակը վերականգնելու ու վերանորոգելու նպատակով, որը փաստացի ծանրաբեռնում է Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/3 հասցեի հողամասն, ուստի այդ աստիճանավանդակի օգտագործման կամ քանդման հետ կապված ռիսկերն ու իրավունքները, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասի ու 3-րդ կետի, վերապահված են բացառապես հողամասի սեփականատիրոջն՝ այս դեպքում Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/3 հողամասի սեփականատեր Վարդան Հովնիկյանին։ Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ հասցեներում որևէ նոր քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել և փաստացի առկա չէ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի զավթման փաստ, այլ խնդիրն ամբողջությամբ վերաբերում է Աղբյուր Սերոբի փողոցի հ.հ.52/3 հասցեի հողամասի շահագործման հետևանքով այդ հողամասի և հարևան մյուս հողամասերի բնակիչների միջև պարբերաբար առաջացող վեճերին ու անհամաձայնություններին, իսկ ՀՀ Հողային օրենսգրքի 109-րդ ու 110-րդ հոդվածների համաձայն հողամասերի սեփականատերերը, օգտագործողները, իրենց հայեցողությամբ ցանկացած ձևով տիրապետում, օգտագործում և տնօրինում են հողամասերն այն չափով, որով հողամասերի տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը թույլատրվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով, միաժամանակ հողամասերի սեփականատերերը, օգտագորոծղները կրում են հողամասերի պահպանման հոգսը և պատասխանատու են հողային օրենսդրության պահպանման համար, ուստի [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում տեղադրված հոդվածում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից անգործություն ցուցաբերելու կամ հովանավորչություն իրականացնելու մասին եզրահանգումն անհիմն է, քանի որ Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/1 (սեփականատեր՝ Արշալույս Խաչատրյան) և Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/3 (սեփականատեր՝ Վարդան Հովնիկյան) հասցեների սեփականատերերի կողմից ցանկացած ահազանգին կամ գրավոր դիմումին Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես տրվել են համապատասխան պարզաբանումներ և իրականացվել է պատշաճ վարչարարություն՝ գործող իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակում։ Վերոնշյալ վիճահարույց խնդիրն, ըստ էության վերաբերում է Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/1 և Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/3 հասցեների հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքների առկա պետական գրանցումների առկայությամբ այդ հողամասերի բաժանարար սահմանագծի ճշգրտմանն, ինչպես նաև սեփական հողամասի տարածքով այլ սուբյեկտների (այս դեպքում՝ Աղբյուր Սերոբ փողոցի հ.52/7 հասցեի բնակիչների) սահմանափակ օգտագործելու հարցերին, որոնք իրենց բնույթով ունեն քաղաքացիաիրավական դրսևորումներ և դրանք կարող են լուծվել բացառապես կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով ներկայացված պահանջների հիման վրա։ [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր