211652_close_icon
views-count9151 դիտում article-date 17:51 17-06-2018

Լիոնել Մեսի. Մենք չհաղթեցինք Իսլանդիային. կփորձենք դա անել Խորվաթիայի դեպքում

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին մեկնաբանել է ԱԱ-2018-ի խմբային փուլի` Իսլանդիայի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/16/1098633/]խաղի[/url] արդյունքը (1:1): «Իհարկե, մենք դուրս էինք եկել հաղթելու: Արագ գոլ խփեցինք, բայց արագ էլ բաց թողեցինք: Մենք շանս ունեինք, սակայն ես այն բաց թողեցի: Մենք արժանի էինք հաղթանակի: Բայց սա աշխարհի առաջնությունն է. այստեղ ոչ ոք հենց այնպես քեզ հաղթանակ չի տա: Այժմ մենք պետք է շարժվենք առաջ: Պետք է հանգիստ լինենք, կենտրոնանանք նրա վրա, ինչ կկատարվի: Պետք է մտածենք դրական պահերի մասին և փորձենք հաղթել Խորվաթիային` ցանկացած պարագայում»,- ասելէ Մեսին: Արգենտինայի հավաքականը Խորվաթիայի հետ կմրցի հունիսի 21-ին՝ Նիժնի Նովգորոդում:

Նմանատիպ նյութեր