Լիոնել Մեսի. Մենք կեղտի մեջ ենք հայտնվել
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին մեկնաբանել է ԱԱ-2018-ի խմբային փուլում Բրազիլիայից կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/11/100932/]պարտությունը[/url] (0:3):
«Մենք շարունակում ենք անկումը, բայց կարող ենք շտկել իրավիճակը: Մենք կեղտի մեջ ենք հայտնվել, բայց կշարունակենք պայքարել:
Պետք է ուղեղները միացնել: Մենք լավ խաղացողներ ունենք: Պետք է ավելի ուժեղ դառնանք, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից», ասել է Մեսին:
11 տուրից հետո Արգենտինան հարավամերիկյան խմբում զբաղեցնում է 6-րդ տեղը, ինչը աշխարհի առաջնության ուղեգիր չի ապահովում: