211652_close_icon
views-count42673 դիտում article-date 22:37 17-06-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 07-ի վարորդը «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել մեկ ընտանիքի անդամների և դիմել փախուստի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, ՎԱԶ-2107 մակնիշի 34 QZ 471 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Աիդա Ա.-ին, նրա գրկում գտնվող 5 ամսեկան Տիգրան Խ.-ին և 6-ամյա Վահե Խ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Աիդան Ա.-ն տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ Տիգրան Խ.-ն ու Վահե Խ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիւվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 07-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները ընտանիքի անդամներ էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր