Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 200-ը. կա առնվազն 3 զոհ
Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտյան Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով կա առնվազն 3 զոհ, ընդ որում՝ 9-ամյա երեխա: Տուժել է 217 մարդ:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլ նաև հարևան պրեֆեկտուրաներում: