211652_close_icon
views-count1940 դիտում article-date 12:48 18-08-2014

Իրանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 80-ի

Իրանի հարավային Իլամ նահանգի Մորմորուրի քաղաքում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 07:02-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից շուրջ 80 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է իրանական IRINN հեռուստաալիքը: Ըստ Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի տվյալների՝ փլուզվել է քաղաքի բնակելի տների մոտ 50 տոկոսը: Իլամի նահանգապետ Մոհամմադ Ռեզա Մորվարիդի խոսքով՝ երկրաշարժից տուժած վայր են ուղարկվել մեծ թվով փրկարարներ: Հիշեցնենք, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Նմանատիպ նյութեր