211652_close_icon
views-count2490 դիտում article-date 12:05 27-11-2018

Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է գրեթե 800-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի արևմուտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 716 տուժածի մասին: Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը վնասել է մինչև 300 բնակելի շենք: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին՝ մոբիլիզացնելով բոլոր ուժերը: Ավելլի վաղ հայտնել ենք, որ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր