211652_close_icon
views-count2299 դիտում article-date 14:06 18-06-2018

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի և իր անունից ցավակցագիր է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ Ղարաբաղյան շարժման հիմնադիր, Արցախի ազատագրական պայքարում անգնահատելի ավանդ ունեցած գործիչ Իգոր Մուրադյանը: Շարժման հաղթանակից հետո, երբևէ չլինելով իշխանության մեջ, նա շարունակեց պայքարել ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի զարգացման համար արդեն իբրև խորաթափանց քաղաքագետ ու վերլուծաբան, որի քաղաքական վերլուծություններն ու մտքերը մշտապես հետաքրքրություն էին առաջացնում հանրության շրջանում: Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիցներին: [b] ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան[/b]

Նմանատիպ նյութեր