211652_close_icon
views-count1492 դիտում article-date 16:00 21-02-2019

Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ

Վ. Մանուկյանի ցավակցական ուղերձում ասված է. «Անդառնալի կորուստ է մեր երկրի ու ժողովրդի նվիրյալ Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահը։ Անգնահատելի է նրա աջակցությունն ու նվիրումը նորանկախ Հայաստանին, անգնահատելի է նրա ավանդը Սփյուռքում կրթամշակութային, ազգային ինքնության դրոշմը պահպանելու գործում։ Լուիզ Սիմոնը հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին էր միշտ՝ թե՛ դժվարին պահերին, թե՛ երկրի համար կարևոր ու շրջադարձային ժամանակաշրջանում։ Նա թև ու թիկունք էր Ղարաբաղյան շարժման ու պատերազմի հաղթանակին՝ հավասարապես կրելով մեր ձեռքբերումներն ու ծանր փորձությունները, ոգեշնչելով ու գործնական քայլերով մասնակից դառնալով մեր երկրի կայացմանն ու զարգացմանը։ Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հայությանը՝ մեծ բարերարի կորստի կապակցությամբ»։

Նմանատիպ նյութեր