2804 դիտում
20:45 18-06-2018
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը Հայաստանում ամենապրագմատիկ, ինտելեկտուալ եւ լավագույն քաղաքական ուժ է: «Ես չեմ պատկերացնում առաջիկա ընտրություններն առանց ՀԱԿ-ի՝ կուսակցություն, որը բազմաթիվ հարվածների է դիմակայել: Մեր կուսակցությունը պարտադիր պետք է լինի խորհրդարանում, քանի որ իր անկողմնակալության շնորհիվ կարող է սթափեցնել ցանկացած քաղաքական ուժի՝ հաղթած կամ պարտված»,- նշեց քաղաքական գործիչը:
Արամ Մանուկյանը նաեւ հավելեց, որ դեռ պատկերացում չունի՝ ՀԱԿ-ն ընդդիմություն կլինի, թե հակառակը, սակայն խորհրդարանում այս կուսակցության ներկայությունն ավելի արդարացված է, քան «հինգ րոպեանոց ընդդիմադիրների կամ շողոքորթների» ներկայությունը:
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
16:16 13-09-2014
Յացենյուկի կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի Պորոշենկոյի բլոկից անջատ
30043 դիտում
23:32 27-01-2021
Մասնակցելու ենք և հաղթելու․ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1564 դիտում
17:10 19-04-2021
Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով
Այս բաժնից
727 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1690 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն