211652_close_icon
views-count1160 դիտում article-date 16:16 13-09-2014

Յացենյուկի կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի Պորոշենկոյի բլոկից անջատ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևում հայտարարել է, որ իր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բլոկից անջատ: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն: Նա հաղորդել է, որ իրենք պետք է միասին գնային դեպի նախագահական ընտրություններ, սակայն Պորոշենկոյի բլոկն իրեն չի բավարարում. «Մենք տարբեր ճամբարներում ենք, սակայն մեզ միավորում են հանուն փոփոխությունների բարեփոխումները»: Հիշեցնենք, որ Ուկրաինայում խորհրդարանական վաղաժամ ընտրությունները պլանավորված են այս տարվա հոկտեմբերի 26-ին:

Նմանատիպ նյութեր