3756 դիտում
16:48 21-06-2018
Իտալական ընկերությունը ուսումնասիրություն է կատարում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է իտալական «ԱՆԱՍ» ճանապարհաշինական ընկերության պատվիրակությանը` «Անաս Ինթերնեյշնլ»-ի առևտրային հարաբերությունների գծով տնօրեն Լորան Ֆրանսիոզիին և Հայաստանում ու Վրաստանում ինժեներական թիմի պատասխանատու Մարկո Կասիարոյին։
Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեության ուղղությունները, միջազգային շուկայում ունեցած փորձառությունը։ «ԱՆԱՍ»-ը պետական ընկերություն է, պատկանում է Իտալիայի կառավարությանը։
Դեռ անցած տարի ընկերությունը նախարարության հետ շրջանակային համաձայնագիր էր ստորագրել, քանի որ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ում ներդրումային հնարավորությամբ։
Ընկերությանն են տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական և նախագծահաշվային փաստաթղթերը` գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման նպատակահարմարությունը։
«ԱՆԱՍ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ընտրել են 2 միջազգային փորձագիտական կազմակերպություններ, որոնք դաշտային ուսումնասիրություններ կսկսեն մոտակա օրերին` երթևեկության կազմակերպման և տեխնիկական գնահատականներ տալու նպատակով։
Լորան Ֆրանսիոզիի խոսքով` սեպտեմբերին արդեն պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները և ընկերությունը կառաջարկի հնարավոր գործընկերության մոդելներ։
Նախարարն էլ իր հերթին շեշտեց, որ ներկայում բավական ակտիվ են քննարկումները տարբեր միջազգային ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական նախագծով։
Միևնույն ժամանակ փաստեց, որ «ԱՆԱՍ»-ի մասին արձագանքները միայն դրական են և շատ գնահատելի է ընկերության միջազգային փորձը` այդ թվում մեր տարածաշրջանում։
Կողմերը պայմանավորվեցին հաջորդ քննարկումն ունենալ, երբ պարզ կլինեն հետազոտական աշխատանքների արդյունքները։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1587 դիտում
10:02 18-03-2014
Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում ձյուն է տեղում. խորհուրդ է տրվում չերթևեկել այդ հատվածով
1658 դիտում
18:51 06-04-2014
Այս պահին թույլ ձյուն է տեղում Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածում
Այս բաժնից
712 դիտում
21:13 29-10-2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Աստվածածին եկեղեցի կբերվի Անհայտ Սրբի մասունքը
991 դիտում
20:30 29-10-2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն
910 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա