16254 դիտում
19:45 21-06-2018
«Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը». Էդուարդ Շարմազանովի ելույթը՝ ՍԾՏՀ 51-րդ լիագումար նստաշրջանում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Տիրանայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:
Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողություն, որտեղ ելույթով համդես է եկել Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը քառորդ դարի ընթացքում տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը՝ դառնալով տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատման կարեւորագույն գործոններից մեկը: Կարեւոր է, որ վեհաժողովի գործողութունները, ինչպես եւ նախորդ տարիներին, կրեն գործնական բնույթ:
ՍԾՏՀ ԽՎ ստեղծման հիմնական գաղափարը եւ դրա գլխավոր առաջնահերթությունն է ամրապնդել տնտեսական համագործակցությունը ՍԾՏՀ-ի անդամ պետությունների միջեւ: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այդ գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ ԽՎ նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը, խուսափելով անհարկի քաղաքականացումից:
Միջխորհրդարանական դիվանագիտությունը եւ տնտեսական զարգացումը համագործակցության եւ ինտեգրման գործիքներ են: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն քաղաքական շանտաժի եւ ճնշման միջոց:
Մենք սկզբունքորեն մերժում ենք քաղաքական նախապայմաններ առաջադրելու հնարավորությունը՝ որպես նախնական պայման տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում:
Մենք դատապարտում ենք Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին:
Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պետք է մնա բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՍԾՏՀ ԽՎ-ի ուշադրության կենտրոնում: Ակնհայտ է մեր հարեւանների կողմից միջազգային կոնվենցիաների սկզբունքների խախտման փաստը: Շրջափակումը խոչընդոտում է Հայաստանին ապահովել իր հնարավորությունների բոլոր մրցակցային առավելությունները՝ հավասար պայմաններում:
Ինչպես ձեզ հայտնի է, ՀՀ նախաձեռնությամբ սկսվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը հանգեցրել էր Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը 2009 թ. հոկտեմբերին: Սակայն այդ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջադրեց չարդարացված նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների ոգուն եւ տառին:
Հրաժարումը տնտեսական համագործակցությունից չի կարող ծառայել որպես գործիք քաղաքական խնդիրների լուծման հարցում, ընդհակառակը, դա կարող է հետաձգել առկա խնդիրների քաղաքական լուծումը: Քաղաքական հարցերի լուծումը հաճախ գտնվում է ավելի սերտ տնտեսական համագործակցության ապահովմամբ՝ որպես բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման եւ փոխադարձ վստահության ու կառուցողական երկխոսության բարենպաստ պայմաններ ստեղծող գործիք:
Տնտեսական համագործակցության ոլորտում առաջընթացի կարելի է հասնել որոշումների կայացման՝ ի շահ բոլոր կողմերի, փոխադարձ շահի եւ հավասարության սկզբունքների պահպանմամբ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5986 դիտում
13:13 30-10-2017
Գագիկ Մինասյանը քննադատել է ՍԾՏՀ որևէ անդամ պետության կողմից մեկ այլ ՍԾՏՀ անդամ պետության տնտեսական շրջափակումը
941 դիտում
12:06 17-04-2015
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին