211652_close_icon
views-count8312 դիտում article-date 19:58 21-06-2018

Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը. Սենոր Հասրաթյան

Նախորդ 7 տարիներին, երբ Ադրբեջանն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսել է կիրառել անօդաչու թռչող սարքեր, հասցրել է կորցնել 22 ԱԹՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,-գրել է Ս. Հասրաթյանը:

Նմանատիպ նյութեր