28618 դիտում
18:34 22-06-2018
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունները 1 տարվա ընթացքում անցկացնելու հիմնավորումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել 1 տարվա ընթացքում:
Վարչապետը նշել է, որ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար:
«Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենար Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»,- ընդգծել է նա:
Ն. Փաշինյանը նաև անդրադարձել է կոռուպցիայի խնդրին՝ նշելով, որ կոռուպցիան այն գլխավոր դժբախտություններից ու խնդիրներից մեկն է, որը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ այնպես, ինչպես հնարավոր էր իրականում. «Իհարկե, մենք կշարունակենք այդ պայքարը, և իհարկե, համոզված եմ, որ մենք մեծ արդյունքներ կունենանք: Այս ամբողջ ընթացքում դրական և մեծ փոփոխությունների հաղթանակը մարդկանց գիտակցության մեջ է: Կարծում եմ, որ այս գործընթացն արդեն անդառնալի է»։
Նմանատիպ նյութեր
10000 դիտում
15:02 09-10-2018
ՀՀԿ խմբակցության ևս 2 պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին
1831 դիտում
10:33 07-04-2021
2 միլիոն դրամ տուրք՝ տաքսի ծառայությունների համար. ո՞րն է հիմնավորումը. «Ժամանակ»
1631 դիտում
13:09 17-08-2021
Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը
Այս բաժնից
454 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
403 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
472 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար