10042 դիտում
15:02 09-10-2018
ՀՀԿ խմբակցության ևս 2 պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ևս երկու պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/950253.html]Արմենպրես[/url]»-ը, հայտարարության տակ ստորագրել են պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը և Ավետ Սարգսյանը:
Մինչ այդ հայտարարության տակ ստորագրել էին հետևյալ պատգամավորները.
Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան:
Հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը.
«Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
10:39 22-01-2015
Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ. Ժամանակ.
3870 դիտում
23:42 25-02-2016
Որ պատգամավորներն են միացել ստորագրահավաքին` Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոփոխելու նպատակով
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»