52523 դիտում
20:31 22-06-2018
Արթիկի ավագանին միաձայն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից
Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից: Նիստն արտահերթ էր և ավագանու քննարկման էր ներկայացվել Մանվել Գրիգորյանին՝ Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Ինչպես ներկայացված էր նիստին, Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրութով և հիասաթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը:
Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից, որը նրան տրվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին: Մանվել Գրիգորյանին կոչումը շնորհվել էր 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշմամբ: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/938601.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին Արթիկի համայանքապետարանից, նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 11 անդամներ, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը:
Նմանատիպ նյութեր
5983 դիտում
22:23 25-12-2018
Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
2586 դիտում
16:15 01-10-2020
ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
1548 դիտում
23:41 03-09-2015
Ուկրաինայում առաջարկել են Կոբզոնին և Բասկովին զրկել ժողովրդական արտիստի կոչումից
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար