7852 դիտում
09:23 23-06-2018
Ստեփանակերտի օդանավակայանը ուշ թե շուտ կսկսի գործել. Դավիթ Բաբայան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի զայրույթն իրականում խորը արմատներ ունի և կապված է 2011թ. Սերժ Սարգսյանի հայտարարության հետ, թե ինքը կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը:
«Ժողովուրդ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրների համաձայն` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, թե եթե Սերժ Սարգսյանը լինի առաջին ուղևորը, կխոցեն ինքնաթիռը, իսկ եթե այդպիսի հայտարարություն չլիներ, կթողնեին, որ թռիչքը կայանար:
Իհարկե այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով են, սակայն փաստն այն է, որ մինչև այժմ Ստեփանակերտի օդանավակայանից չեն սկսվել կանոնավոր փոխադրումները, իսկ այդ հարցի ձգձգման պատճառն էլ հենց Ադրբեջանի քաղաքականությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե երբ կլինեն Երևան-Ստեփանակերտ կանոնավոր չվերթեր, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք չենք հրաժարվել այդ նպատակից, և ուշ, թե շուտ, օդանավակայանը կսկսի գործել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1863 դիտում
12:35 09-09-2014
Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը
8663 դիտում
09:37 07-05-2016
Հայերը պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ կբացահայտենք դրամաշնորհ հափշտակելու դեպքերը. Սվիտալսկի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»