16531 դիտում
13:38 23-06-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում հունիսի 22-ին հրապարկվել է «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին» վերտառությամբ հոդված, որի հեղինակը ներկայացնում է լրագրող Անի Գևորգյանի դիտարկումները:
Պարզաբանում ենք, որ հոդվածում հիշատակված քրեական գործը դեռևս 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցվել է հանցափաստի, այսինքն՝ անձի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հարգել պետական բարձրաստիճան պաշտոնյաի անմեղության կանխավարկածը, իրավական հարթությունից դուրս՝ անհարկի մեկնաբանություններով և հուզական ձևակերպումով կասկածի տակ չդնել արդեն իսկ պատշաճ իրավական գնահատականի արժանացած քրեական վարույթի արդյունքները և նախաքննության մարմնի օբյեկտիվությունը:
Նմանատիպ նյութեր
4810 դիտում
11:39 10-07-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
3071 դիտում
17:00 07-08-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
6243 դիտում
21:37 12-10-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»