3077 դիտում
17:00 07-08-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
«Հրապարակի» կայքէջում զետեղված «Ես արդեն լրիվ լավ եմ...» իբր տարակուսանք-բողոք-պահանջի կապակցությամբ հեղինակ Էդիկ Անդրեասյանին հայտնում ենք, որ բոլոր քաղաքացիները, ում պատճառվել է գույքային վնաս, անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, ունեն հավասար հնարավորություն` սահմանված կարգով ոստիկանություն հաղորդում ներկայացնելու: Նման դեպքերում ոստիկանության կողմից, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կիրականացվի քննություն և դեպքերին կտրվի համապատասխան իրավական գնահատական:
Այս իրավունքը լիուլի իրացնելու հնարավորություն է ունեցել նաև Էդիկ Անդրեասյանը, բայց վնասի փոխհատուցման պահանջով որևէ դիմում այս պահի դրությամբ չի ներկայացրել: Եվ դժվար է ենթադրել, թե` չիմացության պատճառով: Բանն այն է, որ Էդիկ Անդրեասյանը ճանապարհային երթևեկության կանոնների իր կողմից թույլ տրված խախտումների առիթով և որպես լրագրող, և որպես քաղաքացի մեկ անգամ չէ, որ քննարկումներ է ունեցել ճանապարհային ոստիկանության պատասխանատուների հետ, ուստի իր իրավունքների նվազագույնին, կարծում ենք, ծանոթ է:
Այս կանխավարկածից ելնելով` առնվազն տարօրինակ կարելի է դիտել, թե պատկան մարմնին վնասի փոխհատուցման դիմում ներկայացնելու պարզ իրավական ճանապարհի փոխարեն հոդվածագիրն ինչո՞ւ է ընտրել հրապարակախոսության ասպարեզը:
Առնվազն նույնքան զարմանալի է, թե ՃԵԿ-ի խախտումների համար քանիցս տուգանված, նաև տուգանքներ բողոքարկած և ընթացակարգերին քաջածանոթ Է. Անդրեասյանն ինչո՞ւ չի գնում իր իսկ տրորած ճանապարհով, այլ ընտրում է նոր տուգանքներն անհեթեթ «պատճառաբանելու» անհեռանկար կածանը:
Գուցե այնքան էլ վստահ չէ՞ իր բողոքավոր իրավացիությանը կամ էլ մի բաժակ ջրի փոթորի՞կն է գայթակղիչ...
Ամեն դեպքում, բազմիցս ասել ենք ու ստիպված նորից ենք կրկնում. տուգանքների պատճառը ՃԵԿ-ի կանոնների խախտումն է, տուգանքից զերծ մնալու ուղին` այդ կանոնների իմացությունն ու կիրառումը: Իսկ կասկածի դեպքում խելամիտ է ոչ թե ԶԼՄ միջնորդությամբ, այլ ուղղակի դիմել ոստիկանություն: Նույն կերպ` նաև վնասի փոխհատուցման համար: Համոզված եղեք, որ արձագանքը կլինի անաչառ և առարկայական: Իսկ «միջնորդի» /ամեն կարգի/ դիմելը անպտուղ զբաղմունք է:
Նմանատիպ նյութեր
16537 դիտում
13:38 23-06-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
4816 դիտում
11:39 10-07-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
6246 դիտում
21:37 12-10-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»