4155 դիտում
20:41 25-06-2018
Խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը. մեկ մեղադրյալի մասով քրգործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը` մեկ մեղադրյալի մասով:
Լրագրողի նկատմամբ բռնության դեպքն արձանագրվել է 2018թ. ապրիլի 20-ին՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկի մոտակայքում։
Նախնական քննության տվյալներով՝ մի շարք քաղաքացիներ տվյալ հատվածում իրականացրել են բողոքի ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչի ժամանակ նրանց են մոտեցել մի խումբ անձինք և փորձել վերականգնել երթևեկությունը։ «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանը նկարահանել է նշված հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ իրականացնելով իր մասնագիտական գործունեությունը, որի ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է բռնություն՝ պահանջելով դադարեցնել տեսանկարահանումը և, այդպիսով, խոչընդոտելով նրա մասնագիտական օրինական գործունեությանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1999թ.:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա մասով գործն անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Մեկ մեղադրյալի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
12:23 23-02-2018
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
2997 դիտում
12:49 21-07-2016
Լրագրող Գևորգ Թոսունյանը բռնության է ենթարկվել. խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը
2259 դիտում
14:20 10-05-2017
Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»