211652_close_icon
views-count3720 դիտում article-date 18:57 25-06-2018

Նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Էվերեստը նվաճած լեռնագնացներ Լև Սարկիսովին և Իգոր Խալաթյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Էվերեստը նվաճած լեռնագնացներ Լև Սարկիսովին և Իգոր Խալաթյանին: Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել, որ նրանք էլ իրենց ոլորտում են բարձր պահում հայ ազգի, հայկական սպորտի անունը, և լեռնագնացներին է հանձնել նախարարության շնորհակալագրեր։ Լև Սարկիսովն Էվերեստը նվաճած ամենատարեց ալպինիստն է, իսկ Իգոր Խալաթյանն Էվերեստ է բարձրացել 2002 թվականին: Աշխարհի ամենաբարձր լեռը (8848 մետր) բարձրացել է շուրջ 4 հազար մարդ, այդ թվում` 5 հայ:

Նմանատիպ նյութեր