73195 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Սարգսյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը, և Ն. Սարգսյանը, ով կասկածվում է հունիսի 21-ին ոչ սթափ (խմած() վիճակում Opel մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Հրաչյա Կիրակոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ ու, բացի դա, ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի հաջորդ օրը քննիչի որոշմամբ Ն. Սարգսյանը ձերբակալվում է, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դատավոր Մարինե Մելքոնյանը մի դարակազմիկ ու սրտաճմլիկ որոշում է կայացնում, որ քննիչը սխալ որոշում է կայացրել և Ն. Սարգսյանը չպետք է ձերբակալվի։ Չգիտես ինչու, «մեծն» տիկին դատավորուհին հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ն. Սարգսյանը եղել է երկրորդ կարգի խմած, ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Հետևաբար, քննիչը առանջորդվել է օրենքի տարրին համապատասխան, մինչդեռ տիկին Մելքոնյանը դատավորի «չակուջը» ձեռքն առնելով՝ որոշել է Ն. Սարգսյանին ազատ արձակել։
Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնիր, իջնող կա։
Իսկ մահացածի ընկերները, իմանալով, որ Մ. Մելքոնյանը ազատ է արձակել, իսկ Ա. Դանիբեկյանը օրենքի տարրին համապատասխան՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, ասում էին. «Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ կա»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/21/1099002/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 FG 999 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի 19 հասցեի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
[b]«Մեծն» դատավոր Մարինե Մելքոնյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0606668001530027032342689.jpg[/img]
[b]Դատավոր Աննա Դանիբեկյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0818361001530027069958592.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+