79714 դիտում
13:00 27-06-2018
Առողջ ծառերի սպանդ Դավթաշենում. քաղաքացին պնդում է, որ ինքը անօրինականություն չի գործել, նրա ձեռքին կա «Պեպոյի բարաթը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 27-ին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձարարականով Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում ժամանակավորապես դադարեցվել է ինչ-որ շինարարության կառուցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական շրջանում ահազանգեր էին ստացվել, որ նշված հատվածում «քոքից» ծառեր են կտրվել և օպերատիվորեն ժամանած թաղապետարանի աշխատակիցները տեղում արձանագրել և կասեցրել են հերթական գործողությունները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացի Հ. Ասքանազյան ներկայացած անձը Դավթաշեն վարչական շրջանի պատասխանատուներին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ստրագրությամբ և կնիքված թուղթ, որ ինքը ապօրինի գործողություններ չի կատարել, հետևաբար, տարածքի սեփականատերը ինքն է և ինքն է տնօրինում գույքին, այդ թվում՝ ծառերին:
Խնդրի վերաբերյալ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պազաբանում խնդրեց Ա. Մարտիրոսյանից:
[b]Ներկայացում ենք Ա. Մարտիրոսյանի պարզաբանումը տվյալ խնդրի վերաբերյալ.[/b]
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 18 նոյեմբեր 2009թ. հ.N/2/4-4-Ն որոշման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը սպասարկում է միայն քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները, ինչ վերաբերվում է սեփական տարածքներին, ապա համաձայն քաղաքացիական օրենսգրքի 202 հոդված 3 կետի`
ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 202. Հողամասը՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտ
1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա:
2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+