211652_close_icon
views-count7722 դիտում article-date 20:35 27-06-2018

Զանգահարել է Տավուշի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին և ներկայանալով ՀԿ ներկայացուցիչ՝ գումարներ շորթել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու ներկայացած անձի կողմից Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավարից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1981թ., զանգահարել է Տավուշի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին և ներկայացել «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության՝ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու։ Վերջինս առաջարկել է նշված համայնքները ներառել կազմակերպության կողմից իրականացվող առողջապահական, անասնապահական, շինարարական և ջերմոցային տնտեսությունների կառուցման ծրագրերի ցանկում՝ նշելով, որ դրա համար համայնքների ղեկավարները պետք է կատարեն ներդրում։ Առաջարկի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Չինչին համայնքի ղեկավարը։ Քննությամբ պարզվել է, որ 37-ամյա կինը, ով նշված հասարակական կազմակերպությունում աշխատել է մինչև 2013 թվականը, համայնքի համար կարևոր կառուցապատման և գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու կեղծ խոստումներ տալով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակներով, 2016թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2017թ. փետրվարի 20-ը, համայնքի ղեկավարից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 97.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Տավուշի մարզի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր