4053 դիտում
12:52 28-06-2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է արտահանողներին լինել ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման և բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը
Հաշվի առնելով, որ շարունակվում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման շրջանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:
Հիշեցնում ենք, որ Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
ծագման երկիրը,
ապրանքի անվանումը,
արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
արտահանողի անվանումը և հասցեն,
ստացողի անվանումը և հասցեն,
պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝
արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր, որտեղ նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը (CMR),
ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվող անվտանգության կամ բուսասանիտարական հավաստագիրը, որը, վերը նշված պայմանների պահպանման դեպքում, տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա «Товары Евразийского экономического союза» նշման առկայություն՝ հաստատված մատակարարի կամ փոխադրողի կողմից:
Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։
Բուսասանիտարական հավաստագրի տրամադրման, փաթեթավորման և մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար զանգահարեք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին (012)90-60-90 և (010)20-60-40 հեռախոսահամարներով կամ գրեք պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելեք Ծառայության սպասարկման կենտրոն։
http://snund.am/%D5%B0%D5%AB%D5%B7%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA%D5%BF%D5%B8%D6%82%D5%B2-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2/
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»