5893 դիտում
19:23 25-05-2018
Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով
Նկատի ունենալով, որ սկսվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
ծագման երկիրը,
ապրանքի անվանումը,
արտադրողի անունը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
արտահանողի անունը և հասցեն,
ստացողի անունը և հասցեն,
պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից (ԵԱՏՀ խորհրդի 2016թ. 158 որոշմամբ հաստատված ցանկ): Նշված պահանջների պահպանման դեպքում Ծառայությունը արտահանման հավաստագրումը կատարում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում:
Հետաքրքրող այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելել Ծառայության սպասարկման կենտրոն:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ [url=http://snund.am/%D5%BA%D5%BF%D5%B8%D6%82%D5%B2-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1/]snund.am[/url][/b]
Նմանատիպ նյութեր
32424 դիտում
20:32 29-08-2021
Արագացված ընթացակարգով զինծառայություն, թե՞ ծառայությունից խուսափում. Hetq.am
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան