3375 դիտում
14:37 28-06-2018
Պետք է այս տարին օգտագործենք երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու համար․ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը մինչև 2019-ի հուլիսի 1-ը հետաձգելու հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման հետ կապված առաջիկայում քննարկումներ անցկացնել ոլորտի մասնագետների և հանրության հետ՝ ներկայացնելով դրա նպատակները:
«Պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդկանց չհամոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ իրենց և ոչ թե ընդդեմ իրենց»,- ընդգծեց վարչապետը:
Կառավարության որոշմամբ՝ դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
Նմանատիպ նյութեր
4301 դիտում
23:01 23-08-2018
Աֆղանստանը հայտնել է թալիբների հետ երկխոսություն ծավալելու պայմանները
3663 դիտում
11:26 30-09-2020
Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ The Washington Post-ին
1018 դիտում
18:46 29-07-2024
Մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու համար. Արարատ Միրզոյան
Այս բաժնից
664 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
760 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
616 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում