Աֆղանստանը հայտնել է թալիբների հետ երկխոսություն ծավալելու պայմանները
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Քաբուլը կմասնակցի Մոսկվայում «Թալիբան» շարժման անդամների հետ բանակցություններին, եթե ծայրահեղական շարժումը ցույց տա, որ պատրաստակամ է խաղաղ բանակցություններ վարել։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով արտաքին գերատեսչության մամուլի ծառայությանը։
Նախարարությունում նաև ընդգծել են, որ շարժումը հարգանք չի տածել խաղաղության և ուղիղ բանակցությունների միջազգային սկզբունքների հանդեպ, ինչը, իր հերթին, ենթադրում է, որ վերջիններս դժվար թե համաձայնվեն նստել բանակցային սեղանի շուրջ։