10866 դիտում
23:54 28-06-2018
Անկախ համայնքի ղեկավարի կուսակցական պատկանելիությունից, նրանց հետ տանել համատեղ աշխատանք ի շահ ժողովրդի և երկրի.Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 28-ին Արարատի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետը ողջունել է ներկաներին, ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արտավազդ Նազարեթյանին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանին:
Ըստ մարզխորհրդի օրակարգի` մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ առաջինը ելույթ է ունեցել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ապա մարզի համայնքների բյուջեների 5 ամիսների կատարողականի մասին զեկույցով հանդես է եկել Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը:
Մարզխորհրդի հերթական նիստի ընթացքում օրակարգից դուրս քննարկվել են նաև ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին և քաղաքացիական պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, համայքների ղեկավարները հանդես են եկել առաջարկներով:
Եզրափակելով նիստը՝ մարզպետը անդրադարձել է մի շարք համայնքների ղեկավարների աշխատանքի թերի կողմերին և շեշտել, որ նրանք պարտավոր են պատշաճ կերպով և ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց պարտականությունները:
Նաև պատրաստակամություն է հայտնել առկա խնդիրների լուծման ուղղությամբ, անկախ համայնքի ղեկավարի կուսակցական պատկանելիությունից, նրանց հետ տանել համատեղ աշխատանք, դեպի նպատակը շարժվել միասին՝ ի շահ ժողովրդի և երկրի:
Նմանատիպ նյութեր
38994 դիտում
16:15 01-06-2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան. «Մարզում ՀՀԿ-ի ազդեցությունը կամաց-կամաց հետ է քաշվում». aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2089 դիտում
11:54 02-01-2021
Մհեր Հակոբյան. Ունենք մի իրավիճակ, երբ կա անհատի շահ և կա պետության շահ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»