4262 դիտում
12:16 29-06-2018
Հայաստանում ընթանում է «Երկրորդ կանգառ հանուն արդյունավետ ներգրավման» միջազգային կրթական ծրագիրը. մասնակցում են երիտասարդ առաջնորդներ եվրոպական ավելի քան 10 երկրից
Հունիսի 24-ից հուլիսի 1-ը Հայաստանում տեղի է ունենում «Երկրորդ կանգառ հանուն արդյունավետ ներգրավման» միջազգային կրթական ծրագիրը, որին մասնակցում են երիտասարդ առաջնորդներ եվրոպական ավելի քան 10 երկրից։
Միջազգային կրթական ծրագիրն իրականացվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի (wostayn.net) կողմից՝ ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մասնակիցներին և հայկական երիտասարդական կազմակերպություններին զինել համապատասխան գիտելիքով և հմտություններով, որոնք կնպաստեն տարբեր երկրներում երիտասարդ նորեկների /փախստական, միգրանտ, տեղահանված և այլն/ ինտեգրման ու սոցիալիզացիայի արդյունավետության բարձրացմանը:
[b]Ծրագրի նպատակներից են՝[/b]
◦ Երիտասարդական կազմակերպություններին տրամադրել համապատասխան նյութեր, գործիքներ, ռեսուրսներ, որոնք միգրանտների, փախստականների ու այլ նորեկների ունակությունները բացահայտելու հնարավորություն կընձեռեն:
◦ Նպաստել երիտասարդական աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների դերի բարձրացմանը՝ «Երկրորդ կանգառ»-ում (երիտասարդական աշխատանքում) նորեկների ինտեգրման գործընթացը հարթ և ներդաշնակ դարձնելով հյուրընկալող հասարակության համար:
◦ Առաջիկա 6 ամիսների ընթացքում մասնակից երիտասարդական կառույցներում նորեկների թիվը մեծացնել՝ խրախուսելով միջմշակութային կրթությունը, հին և նոր միգրանտների միջև փորձի փոխանակումը:
◦ Մշակել ուղեցույց, հրատարակել և տարածել՝ ձգտելով աջակցել երիտասարդական աշխատանքի զարգացմանն ու երիտասարդական կազմակերպություններում նորեկների արդյունավետ ներգրավմանը:
Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ «ծագիրն արդիական և շատ կարևոր է նաև Ոստայնի անդամ կառույցների՝ Եվրոպական երկրների հայ համայնքներում ակտիվացման և համահայկական երիտասարդական ցանցի ուժեղացման համատեքստում: Այն կնպաստի նաև Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, փորձի փոխանակման, ՀՀ նոր կառավարությանը հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից»:
Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն), որպես համահայկական երիտասարդական ծրագիր, նախաձեռնվել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից՝ ՀՀ Նախագահի և Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ: ՈՍՏԱՅՆԸ, որպես միջազգային կազմակերպություն, հիմնադրվել է 2006թ. նոյեմբերի 10-ին Երևանում:
2009թ-ին Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ: Այժմ Ոստայնը միավորում է 28 հայկական երիտասարդական կազմակերպություն Ավստրիայից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Հունգարիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Ոստայնը ծառայելով հարթակ ազգային ինքնության պահպանման և հայ երիտասարդության հավաքական ուժի վերհանման ու զորեղացման համար՝ նպատակ ունի զարգացնել և ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը երիտասարդության ոլորտում, նպաստել սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, ապահովել երիտասարդության ակտիվ մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում երիտասարդությանն առնչվող կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական, քաղաքական հիմնախնդիրների վերհանմանն ու քննարկմանը, խրախուսել երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը տարբեր համահայկական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին:
[b]Հանրային կապերի հանձնախումբ
www.wostayn.net[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1164 դիտում
10:39 16-11-2015
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին Բուդապեշտում «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլին
2409 դիտում
13:56 24-01-2016
Բուդապեշտում ամփոփվեց «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագիրը ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ
2287 դիտում
13:36 23-01-2017
Ավարտվել է ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվող «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագիրը
Այս բաժնից
1129 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1231 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1429 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ