211652_close_icon
views-count4809 դիտում article-date 16:09 29-06-2018

Մանկապարտեզ ավարտող երեխաները ստանում են իրենց առաջին դպրոցական նվերները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ավանդույթի համաձայն, ստանում են իրենց առաջին դպրոցական նվերները՝ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Երեխաներն իրենց նվերները ստանում են մանկապարտեզների ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Բարեմաղթանքներ հղելով փոքրիկներին և նրանց մաղթելով կանաչ ճանապարհ՝ Աննա Ստեփանյանը քրտնաջան աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել մանկապարտեզների տնօրեններին և մանկավարժներին: Հիշեցնենք, որ այս տարի փոքրիկներին կբաժանվի շուրջ 10000 պայուսակ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով:

Նմանատիպ նյութեր