211652_close_icon
views-count4302 դիտում article-date 19:58 29-06-2018

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու 35 դիմում է ներկայացվել

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ հունիսի 28-ի դրությամբ ներկայացվել է թվով 35 դիմում: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: «Սույն թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել էր հայտարարություն Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության մասին: Դիմումների ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել սույն թվականի հունիսի 28-ը ներառյալ: 28.06.2018թ. ժամը 18.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել թվով 35 դիմում, որոնցից 28-ը` քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով, 7-ը` քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով»,-ճ ասված է դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր