5345 դիտում
23:56 29-06-2018
Արցախի պետնախարարն այցելել է Մարտակերտ, Մատաղիս և Թալիշ համայնքներ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։
Մարտակերտ քաղաքում՝ շրջվարչակազմում, պետնախարարի ղեկավարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը և համապատասխան ոլորտների պատասխանատուները զեկուցել են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների, դաշտերում հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, շրջանի տարածքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մասին։ Անդրադարձ է եղել կարկտահարությունից տուժած հողօգտագործողների մասին, որին Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է վերահավաստիացմամբ, որ կլինի պետական աջակցություն՝ դրամական փոխհատուցումների տեսքով։
Մատաղիսում պետնախարարը եղել է «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՀԷԿ-ի տարածք, ծանոթացել էլեկտրակայանի բնականոն աշխատանքին։ Շրջայցի ընթացքում Գ․ Մարտիրոսյանը այցելել է նաև «Golden-fish–k» ընկերության կողմից օտարերկրյա ներդրումով Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցված ձկնաբուծարանում, ինչպես նաև նույն բնակավայրում՝ ջրամբարի հարևանությամբ, դարձյալ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստյան գոտում։ Պետնախարարը հավաստիացրել է տնտեսվարողներին, որ պետությունը նախանձախնդիր է սատարելու իրենց և հետևողականորեն բարելավելու Արցախի բիզնես միջավայրը։
Մատաղիսից ուղևորվելով Թալիշ՝ պետնախարարը դիտարկել է երկու բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի ներկայիս դրությանը, գյուղում ծանոթացել պետական աջակցությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով իրականացվող շինարարարական և վերանորոգչական աշխատանքներին։ Շրջվարչակազմի ղեկավարը և Թալիշ համայնքի ղեկավարը հանգամանալից կերպով Գ․ Մարտիրոսյանին ներկայացրել են 2016 թվականի քառօրյա պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերված գյուղի հետևողական վերականգնման և ներկայումս տարբեր տեղերում բնակվող թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքների ընթացքը։
Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
11634 դիտում
17:20 01-05-2016
Այցելություն Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն
2451 դիտում
15:28 27-06-2015
Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղեր. լուսանկարներ
4524 դիտում
18:25 08-04-2016
ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին. ԼՂՀ վարչապետի խոսնակ
Այս բաժնից
736 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
838 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել