211652_close_icon
views-count111813 դիտում article-date 15:18 30-06-2018

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. բնակիչները պնդում են, որ «Մեկ» կահույքի սրահի տնօրինությունը անկուշտի նման մի քանի շենքերի բնակիչների զրկում է խաղահրապարակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 29-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Մեկ» կահույքի սրահի հարևանությամբ գտնվող բնակելի մի քանի շենքերի բնակիչներ ապամոնտաժեցին, ըստ բնակիչների հայտարարության, խանութ-սրահի աշխատակիցների կողմից զավթած տարածքի երկաթե կոնստրուկցիաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ու հիմա էս խանութի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձում է իր երգը առաջ տանել, իսկ դա այն է, որ նա զորբայությամբ ու անօրինական եղանակով փորձում է ներխուժեկ հանրային սեփականության տարածք՝ այն իրենով անելով անօրինական եղանակով: Դեռ տարիներ առաջ նրանք փորձում էին նույն եղանակով զավթել տարածքը, սակայն այն ժամանակ մեր ընդվզումը կասեցրեց նրանց գործողությունը: Մենք էլ մտածեցինք՝ անկուշտները նորից չեն փորձի զավթողական քաղաքականություն վարել, հիմա էլ ոստիկանական ուժերով փորձում են մեզ բոլորիս վախեցնել: Էդ մարդիկ երևի դեռ քարե դարում են ապրում: Հետաքրքիր է, էդ որ էս տարածքը փակում ես, բա Աստված մի արասցե, եթե արտակարգ դեպքեր լինեն, ոնց են ազատ աշխատելու՝ թե՛ հրշեջները, թե՛ շտապօգնության ավտոմեքենաները: Այսօր Սանիթեքի ավտոմեքենան եկել էր, որ աղբը տեղափոխեր, չկարողացավ մտնել բակ, ինատ արեց, հետ գնաց՝ աղբը թողելով բակում: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան ենք դիմել, սակայն ուղտի ականջում ասես քնած լինեն: Չեն գալիս ու չեն փորձում կանխեն «Մեկ» կահույքի սրահի ղեկավարության կողմից կատարվող ապօրինությունները: Դե, Երևանի քաղաքապետարանի մասին էլ չենք ուզում խոսել, նրանք միայն ընտրությունից ընտրություն են հիշում մեզ»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները մի քանի ժամ սպասեցին, որպեսզի ժամանեին քաղաքապետարանի ու թաղապետարանի պատասխանատուները, սակայն նրանք չբարեհաճեցին ժամանել, ինչն էլ բնակիչներին զայրացրեց ու նրանք ապամոնտաժեցին երկաթե կոնստրուկցիաները: Բնակիչները պատրաստվում են այս հարցով դիմել կառավարություն, քանի որ վստահ են, որ Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պաշտոնյաները իրենց համար անհասանելի են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր