Երևանի «Նորք-Մարաշ» ԲԿ-ում 630 գ քաշով նորածնին սրտի վիրահատություն են կատարել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։
Այս մասին ասված է «Նորք Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Հունիսի 26-ին կատարվել է բաց զարկերակային ծորանի լիգացիա 630գ քաշով նորածնի մոտ։ Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբևիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, աղջնակի վիճակը կայուն է։
[img]http://st0.shamshyan.com/editor/0734401001530430770452180.jpg[/img]