Ավստրիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը․ Deutsche Welle
ԵՄ խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցնում է Բուլղարիայից Ավստրիային։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը և ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/австрия-возглавила-совет-ес/a-44478061]Deutsche Welle[/url]-ն։
«Սա մեզ համար մեծ պատիվ է, սակայն միևնույն ժամանակ նաև մեծ պատասխանատվություն, քանի որ մենք գիտենք՝ ներկայում իրավիճակն աշխարհում հանդիսանում է բարդ»,- ասել է Կուրցը։
ԵՄ-ում Ավստրիայի նախագահությունը կտևի 6 ամիս։ Այն կընթանա «Եվրոպա, որը պաշտպանում է» կարգախոսի ներքո։
2019 թվականի հունվարի 1-ից Ավստրային կփոխարինի Ռումինիան։