9488 դիտում
21:41 01-07-2018
Թրամփը խնդրել է Սալման թագավորին նավթի արդյունահանումն ավելացնել օրական 2 մլն բարելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին խնդրել է նավթի արդյունահանումը ավելացնել օրական 2 մլն բարելով: Այս մասին նա գրել է [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1013023608040513537?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed&ref_url=http%3A%2F%2Fru.euronews.com%2F2018%2F07%2F01%2Ftrump-saudi-oil-production]Twitter[/url]- ում, ընդգծելով, որ թագավորը համաձայնել է իր հետ: Խնդրանքի պատճառը, ըստ Թրամփի, համաշխարհային շուկայում նավթի մատակարարման ընդհատումներն են եղել Իրանում և Վենեսուելայում ստեղծված իրավիճակի պատճառով: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/07/01/trump-saudi-oil-production]euronews[/url]-ը։
Սալման թագավոը Թրամփի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ իր երկիրն ունի պահեստային հզորություն` արտադրությունը հասցնելով օրական 12,5 մլն բարելի: Ներկայումս Սաուդյան Արաբիան օրական արտադրում է մոտ 10 միլիոն բարել:
Հունիսի 23-ին Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը համաձայնել են ավելացնել օրական արտադրությունը օրական մոտ 1 միլիոն բարելով:
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգենը հունիսի 1-ին նամակ է հղել ՕՊԷԿ-ի նախագահին, կոչ անելով թույլ չտալ որոշ մասնակից երկրների կողմից արտադրության ավելացումներն` առանց կոնսենսուսի հասնելու:
Նավթի գներն աճել են անցյալ շաբաթ, երբ ԱՄՆ-ն հայտարարել էր նոյեմբերի վերջին իրանական նավթի վաճառքը զրոյի հաղցնելու մտադրության մասին: Վաշինգտոնը հույս ունի համոզել հրաժարվել իրանական նավթից ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այլև Չինաստանին և Հնդկաստանին:
Այժմ նավթի մեկ բարելի գինը 79 դոլար է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2019 թ. երկրորդ եռամսյակում նավթի գինը կարող է գերազանցել $ 90-ը, առաջարկի դեֆիցիտի պատճառով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2454 դիտում
12:46 28-04-2017
Ռուսաստանը նավթի արդյունահանումը կրճատել է օրական 300 հազար բարելով
1505 դիտում
22:00 17-11-2022
Մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են