211652_close_icon
views-count3073 դիտում article-date 14:12 03-07-2018

47-ամյա տղամարդը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ, հուլիսի 2-ին՝ ժամը 15.05-ին, Թոթովենցի փողոցի 4-րդ նրբանցքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արսեն Գ.-ին, որը 2018թ. մայիսի 25-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը) կայացված դատավճռով պատիժը կրելուց խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Արսեն Գ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր