211652_close_icon
views-count885 դիտում article-date 11:54 25-06-2014

Դատարանի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները hունիսի 23-ին, ժամը 18.15-ին, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սուրեն Ս.-ին, որը հունիսի 3-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/, 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ հատկանիշներով նշանակված պատժի կրումից խուսափելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր