211652_close_icon
views-count5019 դիտում article-date 15:34 03-07-2018

«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան

Հուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան (սոպրանո)։ Ագլատովան, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ 2005 թվականից ի վեր Աննա Ագլատովան ներգրավված է Բոլշոյ թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում։ Համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Ալեքսեյ Շորի, Էդվարդ Գրիգի, Պիետրո Մասկանիի, Լեո Դելիբի, Ջոակինո Ռոսինիի, Լուիջի Արդիտիի ստեղծագործություններից։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Նմանատիպ նյութեր