62335 դիտում
10:50 04-07-2018
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Mercedes-ն ու ГАЗ 3302-ը. կան վիրավորներ. վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններւմ Աճառյան փողոցի թիվ 33/4 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Դավթյանի վարած ГАЗ 3302 մակնիշի 116 ԼՍ 61 համարանիշի, Երևանի բնակիչներ, 41-ամյա Վարդան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 888 MV 81 համարանիշի և 42-ամյա Նաիրա Թովմասյանի վարած Nissan մակնիշի 35 MV 031 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Թովմասյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Անգելինա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ, ըստ իրենց կասկածների, Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ: Այդ տեղեկությունը հիմնավորելու կամ հերքելու նպատակով հետաքննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+