Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների
Հանրապետական կուսակցությունը պատրաստ է մեկ տարի հետո արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Սկզբունքորեն ինչո՞ւ ոչ»,- «[url=https://armenpress.am/arm/news/939890.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
ԱԺ-ում կայացած նիստին մասնակցելու հրավեր են ստացել նաև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովի անդամները, սակայն նրանք այսօր ներկա չէին:
«ԱԺ նախագահը նրանց հրավեր էր հղել, և մենք պլանավորում էին հանդիպում անցկացնել: Հուսանք, որ հաջորդ նիստին արդեն ներկա կլինեն»,- նշեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է վարչապետին առընթեր հանձնաժողովի կողմից խորհրդարան անցնելու շեմը 1%-ով իջեցնելու առաջարկին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն պետք է որոշակի նպատակ հետապնդի:
«Խորհրդարանական համակարգերում կարևոր է, որ քաղաքական ուժերից մեկը կայուն մեծամասնություն ունենա: Ընտրական շեմը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը, և ես ուզում եմ հասկանալ, թե որն է եղել խնդիրը, ինչու ենք մենք դա անում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով` Հայաստանում դեռևս ստեղծված չէ դասական քաղաքական դաշտ, և կայացած ավանդական կուսակցությունները քիչ են ու կառավարական հանձնաժողովի առաջարկը կարող է խոչընդոտել նորաստեղծ կուսակցությունների կայացմանը:
«Այս փոփոխությունները կհասկանայի այն դեպքում, եթե գոնե տարիներ շարունակ լիներ կուսակցությունների նույն կազմը ու խորհրդարան թարմ արյուն մտցնելու կարիք լիներ: Առանց դրդապատճառի վերցնել ինչ-որ մի գաղափար ու ներմուծել, շատ արհեստական է»,- ասաց նա:
Փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր համոզմամբ Հայաստանի ապագան այն ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն իր առավելությունները ցույց կտա 2-3 ընտրությունների ընթացքում:
«Կարծում եմ` պետք է համադրել բոլոր առավելություններն ու թերությունները, որովհետև նպատակը մեկն է` թույլ չտալ, որ որևէ մեկը որոշի կուսակցության անդամների հերթականություն: Դա երբևէ թույլ չի տա, որ ձևավորվեն իսկապես ժողովրդավար կուսակցություններ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/939890.html]կայքում[/url]։